
Ռուսաստանի Նիժեգորոդսկի «Լիմպոպո» կենդանաբանական այգու բնակիչ Գվիդոն կարապն իր սիրելիի՝ Ցարևնայի մահից հետո կարոտից սատկել է: Ինչպես հայտնել են կենդանաբանական այգու մամլո ծառայությունից, կենդանին սատկել է երկար դեպրեսիայից հետո:
«Հարատև ու երկարատև դեպրեսիան կարապի մոտ հանգեցրել է սոմատիկ հիվանդությունների ու իմունիտետի թուլացմանը»,- պարզաբանել է կենդանաբանական այգու փոխտնօրեն Վասիլի Բալդիգինը:
Զուգընկերուհու մահից մեկ շաբաթ անց Գվիդոնը սկսել է խուսափել մյուս ջրային կենդանիներից ու այլ կարապներից: Շուտով սկսել է նաև քիչ ուտել ու …