ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, եթե մեքենան կանգնած է անթույլատրելի վայրում, ապա պետավտոտեսուչն իրավունք ունի՞ հանել մեքենայի պետհամարանիշերը: Եթե իրավունք չունի, ապա այդ դեպքում ի՞նչ պետք է անի քաղաքացին:

Սահակ Կարապետյան, 49 տարեկան, վարորդ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ո՛չ, պետավտոտեսուչը նման բան անելու իրավունք չունի: Եթե նախկինում անօրինական կերպով հանում էին մեքենայի պետհամարանիշերը, ապա հիմա այդպիսի բաներ չեն անում: Այժմ պետավտոտեսուչը մեքենան վերցնում ու տանում է հատուկ տարածք: Իսկ վարորդը պետք է գնա այդ հատուկ տարածքը եւ այնտեղից հանի իր մեքենան: Հակառակ դեպքում վարորդը կարող է բողոքարկել, որովհետեւ այդ տեսակ գործողություններն արդեն անօրինական բնույթ են կրում:

««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների
պաշտպանության կենտրոն» հասարակական
կազմակերպության տնօրեն Էդիկ Հովհաննիսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Աքիլլես»-ի ղեկավարի՝ խմբագրությանը հասցեագրված պատասխանի հատկապես առաջին տողի վրա մեր բոլոր ավտովարորդների ուշադրությունն ենք հրավիրում: Գաղտնիք չէ, որ որսի ելած պետավտոտեսուչը, մեքենայի տիրոջը չգտնելով, սկսում է պետհամարանիշերը հանել, որպեսզի շատ չանցած՝ մեքենայի տերն իրեն գտնի: Իսկ պետհամարանիշը հետ ստանալը, ինչպես հայտնի է, գլխացավանք է. նյարդեր ու վերաբերմունք է պահանջում:




Լրահոս