Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը շարքից դուրս է մնացել 5 շաբաթով: Նա վնասվածք էր ստացել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում կայացած «Վիլյառեալ»-ի հետ խաղում:
Բուսկետսը ստացել է սրունքաթաթի կապանների կտրվածք: Այսպիսով, նա չի կարողանա թիմին օգնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-ի հետ պատասխան խաղում:
Բացի այդ, նա բաց է թողնելու «Կամպ Նոու» մարզադաշտում մարտի 22-ին կայանալիք «Ռեալ»-ի հետ խաղը: