Սլովակիան ՀՀ-ում նոր դեսպան է նշանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 5-ին ՀՀ-ում Սլովակիայի նորանշանակ դեսպան Պետեր Պրիպուտենը (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը նշեց, որ բարեկամության և նույնական արժեքների վրա խարսխված հայ-սլովակական հարաբերություններն ամուր հիմք են հանդիսանում փոխշահավետ համագործակության զարգացման համար:

Նախարարի տեղակալը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների ընդլայնմանն ու համագործակցության խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Պրիպուտենն ասաց, որ Սլովակիայում նույնպես մեծ կարևորություն են տալիս երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: Նա վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքեր` Հայաստանի և Սլովակիայի միջև համակողմանի փոխգործակցության զարգացումն առաջ մղելու համար:

Զրուցակիցները քննարկեցին հայ-սլովակական հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում իրականացվող համագործակցությունը և նախատեսվող համատեղ ծրագրերը:




Լրահոս