Հայկական ժամանակ. Սրացումներ աշնանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Հայկական ժամանակի” իշխանական աղբյուրները հայտնում են, որ Աժ աշնանային նստաշրջանի ընթացքում, երբ խորհրդարանի հաստատմանը կներկայացվի 2011 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, լուրջ սրացումներ են տեղի ունենալու: Նույն աղբյուրները պնդում են նաև, որ կախված սրացումների ընթացքից, որը նախաձեռնելու է ԲՀԿ-ն, և որոշ զարգացումներից, չի բացառվում, որ բյուջեի հաշվետվության տապալմանը նպաստեն նաև ՀՀԿ-ի հակավարչապետւսկան թեփ ներկայացուցիչները: ՀՀԿ-ի այս թևը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա վարած քաղաքականության դեմ մինչ այժմ խոսել է միայն կուլիսներում, առայժմ շարունակում է կաշկանդված մնալ: Երեկ, երբ թերթի թղթակիցը Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար,ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանին հարցրել է` դուք բացառո՞ւմ եք, որ մինչև նախագահական ընտրությունները վարչապետի փոփոխություն տեղի ունենա, նա պատասխանել է. “Ես չեմ կարող նման բան բացառել առհասարակ, ես ասում եմ` այս պահին, այսօր չկա նման քաղաքական պահանջ, և ՀՀԿ օրակարգում նման խնդիր դրված չէ”: Հարցին` այսինքն, չի՞ բացառվում, որ գա մի պահ, որ, այնուամենայնիվ, այդ պաշտոնը ԲՀԿ-ին տրվի, Սահակյանը պատասխանել է. “Քաղաքական տեսանկյունից չեմ կարող ասել` երբեք, բայց քանի դեռ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, մե՛նք պետք է որոշենք, թե ով, երբ, ինչ կղեկավարի առաջիկա հինգ տարիների ընթացքում: Այսինքն, ՀՀԿ-ն է որոշում, թե ով է լինելու վարչապետ”:




Լրահոս