Երեկ, օգոստոսի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Վանաձոր-Վրաստանի սահման ճանապարհի 78-րդ կմ-ին “Ֆորդ-Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ճանապարհի ձախ կողմին կայանված “ՎԱԶ-2106”-ին, ապա վրաերթի ենթարկել նույն վայրում գյուղմթերքների վաճառքով զբաղվող, 57-ամյա Մելինե Ավագյանին, այնուհետև բախվել չգործող բենզալցակայանի սյանը ու տուժածին թողնելով անօգնական` դիմել է փախուստի: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Վրաերթից հետո կինը տեղափոխվել է հիվանդանոց և ժամը 23.00-ին մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ “Ֆորդ-Տրանզիտ”-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: