Մեկ օրում ինստիտուցիոնալ ընդդիմություն չեն դառնում. Էդուարդ Շարմազանովը` ԲՀԿ-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գոհ կամ դժգոհ լինելը քաղաքական կատեգորիա չէ: Անդրադառնալով այսօր ԲՀԿ համագումարում տեղի ունեցած իրադարձություններին՝ այս մասին նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ես ընթերցել եմ Գագիկ Ծառուկյանի ելույթը, նա հստակ նշել է պատճառները: Մենք հարգանքով ենք վերաբերվում Ծառուկյանի որոշմանը, դա իրենց անձնական որոշումն է», – նշեց նա:

Նրա խոսքով, այսօր արձանագրվեց այն, ինչ ասվում էր վերջին քսան օրերի ընթացքում։ Լրագրողների հարցին, թե ինչպես է ՀՀԿ-ն վերաբերվում ԲՀԿ նորանշանակ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե իրենք ընդդիմություն են, Շարմազանովը պատասխանեց. «Ճիշտ է, որ քաղաքականության մեջ լինեն իշխանություն եւ ընդդիմություն։ Թե ԲՀԿ-ն ինչ մարտավարություն է ընտրում, իրենց որոշումն է։ Մենք միջամտելու կարիք չունենք։ Ամեն դեպքում մեկ օրում ինստիտուցիոնալ ընդդիմություն չեն դառնում։ Կապրենք, կտեսնենք մնացածը»։




Լրահոս