Հանրային խորհուրդը պատրաստվում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 5-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Վերջինս գործընկերներին է ներկայացրել Հանրային խորհրդի երկու նոր անդամներին՝ Սմբատ Լպուտյանին և Էդիկ Մինասյանին:

Այնուհետև խորհրդի անդամներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը: Գլխավոր հարցը եղել է ս.թ. մարտի 13-ին ՀՀ նախագահի հետ կայանալիք հանդիպումը: Խորհրդի անդամները քննարկել են նախագահին ներկայացվելիք հարցերի շրջանակը:

Մինչ այդ ՀԽ նախագահը խորհրդի անդամներին ներկայացրել է նաև մարտի 2-ին Գյումրի կատարած այցի մանրամասները:

Նշենք, որ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ Գրիգոր Բադիրյանը, Կորյուն Առաքելյանն ու Ելենա Վարդանյանը երկուշաբթի օրը Գյումրիում հանդիպել են ս.թ. հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատների հետ: ՀԽ ներկայացուցիչները ծանոթացել են նրանց առաջ քաշած հարցադրումներին, լսել նրանց մտահոգություններն ու այդ ամենը ներկայացրել համապատասխան քննչական մարմիններին:




Լրահոս