
Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռոնալդոն հերքել է կարիերան վերսկսելու մասին լուրերը:
«Ամենուր լուրեր են պտտվում, որ ես վերսկսում եմ կարիերաս: Կան նույնիսկ գրառումներ «Ռոնալդուն վերադառնում է» վերտառությամբ: Այդ ամենը թյուրիմացություն է», – նշել է նա:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում լուրեր էին տարածվել, որ Ռոնալդոն վերսկսելու է կարիերան ամերիկյան «Ֆորդ Լոդերդեյլ Սթրայկերս» ակումբում: