Նախկինում տեղեկացրել ենք Տավուշի մարզկենտրոնում կատարվող փողոցային առեւտրի մասին: Իջեւանի քաղաքային շուկայում բազում վաճառասեղաններ դատարկ են, իսկ քաղաքի կենտրոնական փողոցներում, հակասանիտարական պայմաններում սննդի, հագուստի եւ տարատեսակ ապրանքների աշխույժ առեւտուր է:
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդանիստ Իջեւանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու պատի տակ վաճառում են տարատեսակ բանջարեղեն, մրգեր եւ այլ ապրանքներ: Դրանից քիչ հեռու՝ գետափնյա փողոցի մեջտեղում, վաճառքի է հանված զանազան հագուստեղեն, հեծանիվներ եւ այլն: Նշենք, որ փողոցային առեւտրի դեմ պայքարի գործում Իջեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության Իջեւանի բաժնի միջեւ համագործակցություն չկա:
Ոսկան Սարգսյան
Տավուշ