Օգոստոսի 28-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասում ավտոմեքենա է այրվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, 1977 թ. ծնված Արկադի Բ.-ն իր տան բակում փորձել է նորոգել “ՎԱԶ-21099” մակնիշի ավտոմեքենայի շարժիչը, ինչի հետևանքով տեղի է ունեցել բենզինի արտահոսք, որից բռնկված հրդեհը տարածվել և այրել է ավտոմեքենայի սրահը:
Ոստիկանությունից armlur .am-ը տեղեկանում է, որ հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 17.56-ին, մարտական մեկ հաշվարկի ուժերով: Կատարվում է քննություն: