Վաղը կսկսվի ԲՀԿ անդամի դեմ ընտրակաշառքի գործով դատավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 30-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, կսկսվի ԲՀԿ անդամ Արմեն Մաթևոսյանի դեմ ընտրակաշառքի գործով դատավարությունը: Այս մասին հայտնում է “Փաստինֆո” լրատվական գործակալությունը: 
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ նա ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2012 թ. ապրիլի վերջերին և մայիսի 5-ին անձամբ կաշառք է տվել Երևանի չորս բնակիչների ու հարկադրել, որպեսզի վերջիններս և նրանց ընտանիքի անդամները 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկեն “Բարգավաճ Հայաստան” կուսակցության օգտին։




Լրահոս