Armenian text to speach

Էժանագին, փողոցային գողություն էր. փոխնախարարը` Ջրվեժի իր առանձնատունը թալանելու մասին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հասարակ, էժանագին, փողոցային գողություն էր, ուրիշ ոչինչ՝ մեզ հետ զրույցում ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ անդրադառնալով Ջրվեժում գտնվող իր առանձնատունը թալանելու դեպքին: Նա նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ այդ հարցին, քանի որ անձնական թեմա է: Նշեց, որ մեծ կորուստներ չի ունեցել, ընդամենը տարել են օգտագործված հեռուստացույց, մանր-մունր կենցաղային իրեր: Նախկինում նման դեպքեր չեն եղել, Հարությունյանն էլ ոչ մեկին չի կասկածում: «Սիգնալիզացիան չի աշխատել, խնդիր է եղել սիգնալիզացիայի հետ, պատուհանից էին մտել, կոտրել էին, մտել: Անվտանգության անսարք սարքերն արդեն սարքել են»,-ասաց նա: Նշենք, որ գողության դեպքը եղել է դեկտեմբերի 29-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս