
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում այսօր կմեկնարկի շախմատի օլիմպիադայի 2 մրցափուլը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Բանգլադեշի հետ, որը վարկանիշային աղյուսակում 49-րդն է։ Հարկ է նշել, սակայն, որ առաջին մրցափուլում բանգլադեշցի շախմատիստները տպավորիչ հաղթանակ են տարել Պապուա Նոր Գվինեայի նկատմամբ՝ 4։0։ Հայաստանի կանանց հավաքականը կմրցի Շվեյցարիայի հետ, որը 38-րդն է վարկանիշային աղյուսակում։