39-ամյա Միհրան Պողոսյանը 26 միլիոն դրամ, 250 հազար դոլար և 12 հազար եվրո դրամական միջոցներ ունի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Ըստ այդմ, ԴԱՀԿ պետը հայտարարագրել է 26 միլիոն դրամ, 250 հազար դոլար և 12 հազար եվրո դրամական միջոցներ:

Անցած 2014 թվականին ԴԱՀԿ պետի եկամուտները կազմել են 16 միլիոն 150 հազար դրամ, որից նրա մեկ տարվա աշխատավարձը կազմել է 4 միլիոն 150 հազար դրամ: Իսկ մնացած եկամուտները նա հայտարարագրել է որպես վարձակալությունից ստացված եկամուտ: Փաստորեն, ԴԱՀԿ պետը, որը 39 տարեկան է, որից 15 տարին նա եղել է տարբեր պետական կառույցների աշխատակից և պաշտոնյա, մեծահարուստ է: Ավելին՝ ինչպես հայտնի է՝ վերը բերվածը Միհրան Պողոսյանի ունեցվածքի չնչին մասն է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս