Ռուբեն Հայրապետյանը փոխարինող կունենա՞. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 1998-ից մինչ օրս ունեցել է 4 նախագահ, իսկ 2003-ից նախագահը Ռուբեն Հայրապետյանն է: Նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հաջորդ ամիս, և ապրիլի 18-ին պետք է տեղի ունենան ՀՖՖ նախագահի հերթական ընտրությունները: «Այս պահի դրությամբ ընդամենը 1 հոգի է հայտ ներկայացրել՝ Ռուբեն Հայրապետյանը, կարծես թե այլ մարդ չի ներկայացրել»,-ասաց ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը: ՀՖՖ նախագահ կարող է ընտրվել 25 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող, ՀՀ-ում մշտապես բնակվող յուրաքանչյուր քաղաքացի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս