«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավական երկիրը բնորոշվում է ոչ թե նրանով, որ այնտեղ չեն լինում հանցագործություններ, այլ նրանով, որ այդ հանցագործությունները բացահայտվում են, եւ բոլորը հավասար են օրենքի առաջ: Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ անդրադառնալով մարտի չորսին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգության եւ սպանությունների դեպքին…
Նախարարը միաժամանակ նկատեց, որ միջադեպը կարող էր տեղի ունենալ հանրապետության ցանկացած այլ հաստատության շենքի առջեւ, եւ որ այն տեղի չի ունեցել հենց քրեակատարողական հիմնարկի տարածքում:
Հ. Մանուկյանի՝ վերոնշյալ պարզաբանումները, կարելի է ասել, հանրությանը հուզող հարցերին այդպես էլ չպատասխանեցին, ավելին՝ հարցերն ավելի շատացան: Արդարադատության նախարարի խոսքը, թե ցանկացած այլ հաստատության շենքի առջեւ եւս հնարավոր է՝ նման բան լիներ, իրավիճակն ավելի է վատթարացնում: Ստացվում է՝ Հայաստանում չկա մի վայր, որտեղ մարդը կարող է իրեն ապահով զգալ: Նախարարի ասածը ենթադրում է, որ երբ մենք տանից դուրս ենք գալիս, պետք է գիտակցենք, որ ամեն քայլափոխի քրեական «ռազբորկայի» ականատես կարող ենք լինել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: