Հրայր Թովմասյանը ԱԺ կին պատգամավորներին Մարտի 8-ի կապակցությամբ պլաստմասե տարայով ծաղիկ է նվիրելու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր խորհրդարանում ծավալված դժգոհության մասին՝ կապված Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի որոշման հետ՝ այս տարի մարտի 8-ին խորհրդարանում աշխատող կանանց գումարի տեսքով նվեր չի տալու։ Հրայր Թովմասյանը հայտարարել էր, թե այս տարի ԱԺ-ն գումար չունի, որպեսզի կանանց նվեր տա: Երեկ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ամեն տարի ԱԺ կին պատգամավորները ևս գումարի տեսքով նվեր են ստացել՝ 200-ից 300 հազար դրամ՝ ԱԺ նախագահի ֆոնդի հաշվին, իսկ ԱԺ կին աշխատակիցներին նվեր-գումարը եղել է նրանց աշխատավարձի կեսի չափով:

Պարզվում է՝ «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո երեկ Աժ կին աշխատակիցները նվեր են ստացել, սակայն ոչ թե գումար, այլ պլաստմասե տարայի մեջ ծաղիկ ու քաղցրավենիք: Ինչ վերաբերում է ԱԺ կին պատգամավորներին, ապա մեր տեղեկություններով՝ նրանք դեռ իրենց նվերները չեն ստացել: Հավանաբար նրանց նվերներն էլ այսօր կբաժանեն: Մեր տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմը որոշել է կին պատգամավորներին սուրճի բաժակ նվիրել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս