ԱՄՆ դեսպանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից շատ է խոսել ընդդիմությանը կոշտ մեթոդներով հակադարձելու մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ներքին քաղաքական իրադրությանն առչնվող «վիկիլիքսյան» փաստաթղթերից այս մեկը պատմում է 2004թ. ապրիլի 14-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյի ու այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի միջեւ կայացած հանդիպման մասին:

Զրույցը հիմնականում ընթացել է ներքին քաղաքական լարված իրադարձությունների պայմաններում, որից երկու օր առաջ իշխանությունը բիրտ ուժ էր կիրառել խաղաղ ցույց անող քաղաքացիների նկատմամբ: Եվ, ահա, Սերժ Սարգսյանը կարծես նպատակադրված կերպով փորձել է հանդիպել ամերիկյան կողմի հետ եւ ոչ միայն արդարացնել իշխանության գործողությունները, այլեւ իր համար ավելի զիջող ու ամերիկացիների հետ հաշվի նստող գործչի կերպար ձեւավորել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս