
Դանակներով զինված մարդիկ հարձակվել են Գուանչժոուի երկաթգծի կայարանի վրա, ինչի արդյունքում նվազագույնը 9 մարդ վիրավորվել է, հայտնում է Չինաստանի ոստիկանությունը:
Կասկածյալներից մեկը սպանվել է տեղում, երկրորդը՝ վիրավորվել:
Հարձակումը տեղի է ունեցել առավոտյան պիկ ժամին:
Հիշեցնենք՝ 31 մարդ է զոհվել Կունմին քաղաքի կայարանում կոտորածի ժամանակ: Չինաստանի իշխանություններն այդ հարձակման համար պատասխանատվությունը դրել են Սինցզյան-Ույգուրսկ ինքնավար շրջանի իսլամիստ ծայրահեղականների վրա: