Բենզինը թանկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի բենզալցակայանները սկսել են թանկացնել բենզինը: Պրեմիում տեսակի բենզինի լիտրի գինը այսօր` օգոստոսի 29-ին բենզալցակայանների մեծ մասում 520 դրամ է, ռեգուլյարը` 500 դրամ: Այսինքն` բենզինը թանկացել է 10 դրամով: Դիզվառելիքն արժե 470 դրամ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` հունիս-հուլիսին Հայաստանում արձանագրվել է բենզինի էժանացում, համապատասխանաբար` 1.9 եւ 2 %-ով; Սակայն նախորդ տարվա հուլիսի համեմատ բենզինը թանկ է 4.3%-ով: Փոխարենն, ըստ վիճակագրության, էժանացել է բնական գազով ավտոմեքենայի լիցքավորումը, 12ամսյա կտրվածքով` մոտ 5%-ով: Հանրապետությունում ամենաէժան բենզին առաջարկում են մայրաքաղաքի բենզալցակայանները` բոլոր տեսակի բենզինների միջին գինը 476.6 դրամ է` 1 լիտրի համար:  Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի բենզալցակայաններում բենզինի լիտրի միջին արժեքը գերազանցում է 500 դրամը: Բնական գազով ավտոմեքենաների լիցքավորման արժեքը հանրապետությունում տատանվում է 180-200 դրամի սահմաններում` 1 խմ համար:




Լրահոս