
Քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված և առգրավված թմրանյութերի գործով արձանագրված փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր:
Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։
Նշվում է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայողների աչալրջության և ձեռնարկած օպերատիվ աշխատանքների շնորհիվ 2015 թվականի հունվարի 1-ից մինչ մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վանաձոր», «Հրազդան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել և առգրավվել է.
Տրամադոլ – 3,025 գրամ
Տրամադոլ – 3 հաբ
Ափիոն – 0,86 գրամ
Դեղնականաչավուն զանգված – 0,7 գրամ
Մարիխուանա – 1,29 գրամ
Բուպրենորֆին – 0,034 գրամ: