
Հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդը մարտի 5-ին ավիավթարի է ենթարկվել: Նրա մասնավոր ինքնաթիռն ընկել է Լոս Անջելեսի արվարձաններից մեկում գտնվող գոլֆի դաշտում:
«Դերասանը ողջ է, սակայն բազմաթիվ վնասվածքներ է ստացել, այդ թվում նաև գլխի»,- հայտնում է TMZ-ն:
Սույն տեղեկությունը հաստատել է նաև Լոս-Անջելեսի ոստիկանությունը՝ չնշելով օդաչուի անունն ու ազգանունը:
Նշվում է, որ վթարը գրանցվել է տեխնիկական անսարքության պատճառով: