
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է խոսնակի իր պաշտոնից: Այս լուրը Armlur.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը` Ուրիխանյանը:
Հարցին` ԲՀԿ կուսակցությանն անդամակցությունը շարունակելու՞ է, թե՞ ոչ, Ուրիխանյանը պատասխանեց. «Ես միշտ եղել եմ և կլինեմ ժողովրդի կողքին: Իմ կուսակցությունում մնալ չմնալը խաղուպար չէ»,- ասաց Տիգրան Ուիխանյանը և հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:
Հիշեցնենք` երեկ ԲՀԿ արտահերթ համագումարի ժամանակ ԲՀԿ արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց կուսակցության նախագահի պաշտոնից և հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին: ԲՀԿ նոր նախագահ ընտրվեց խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: