
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը վնասվածք է ստացել` տոնելով Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Տոտենհեմ»-ի նկատմամբ տարած հաղթանակը:
Պորտուգալացի մասնագետը նշել է, որ 26-ամյա սերբ ֆուտբոլիստի վնասվածքը ծանր չէ և վերջինս շուտով կվերսկսի մարզումները:
«Մատիչը ազդրի վնասվածք է ստացել` տոնելով թիմի հաղթանակը: Շաբաթ նա կվերսկսի մարզումները և կխաղա ՊՍԺ-ի դեմ»,- ասել է Մոուրինյոն: