Արմավիրցիները կշարունակեն իրենց ձայնը բարձրացնել Կառավարության դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կառավարության դիմաց հավաքված` Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչները, ովքեր ապրում են 4-րդ կարգի վթարային շենքում, հերթական անգամ իրենց բողոքը կարտահայտեն հինգշաբթի օրը` մարտի 12-ին, գործադիրի հերթական նիստին զուգահեռ:

Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը` տիկին Մարիամը:

Հիշեցնենք, որ նրանք բավականին վրդովված և վիրավորված են կառավարությունից, քանի որ արդեն 25 տարի է` ապրում են վթարային շենքերում։ 1988-ի երկրաշարժից հետո նրանց վթարային շենքերի վիճակն անյդպես էլ անորոշ է մնում: Բնակիչների խոսքով, այնտեղ ապրել հնարավոր չէ։ Նրանք բազմիցս դիմել են բոլոր պատկան մարմիններին, ովքեր խնդրին տեղյակ են։ Սակայն ոչ մի փոփոխություն այսքան տարվա ընթացքում չի եղել։




Լրահոս