
ԲՀԿ-ից հեռանալու դիմում են ներկայարցել Նոր Հաճնի և Բյուրեղավանի քաղաքապետերը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի շարքերը լքել է նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նշենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություներով, Սիսիանի քաղաքապետը ևս կլքի ԲՀԿ-ն:
Հաճնի և Բյուրեղավանի քաղաքապետերի համապատասխան հայտարարությունում ասվում է.
«Հաշվի առնելով ԲՀԿ վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը եւ կուսակցության վերակազմավորումը՝ ԲՀԿ Նոր Հաճնի տարածքային կառույցի նախագահ Գագիկ Մաթեւոսյանը /Նոր Հաճնի քաղաքապետ/ եւ Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը դադարեցնում են կուսակցական գործունեությունը: Վերջիններս կշարունակեն կատարել քաղաքապետի իրենց պարտականությունները»: