
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Աղդամի շրջանի (Տիգրանակերտ) մոտակայքում, այսօր հերթական մշտադիտարկումն է իրականացվել: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, մշտադիտարկումն ընթացել է առանց միջադեպերի:
Ադրբեջանական կողմից մշտադիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն ու նրա դաշտային օգնական Անտալ Հերդիչը, իսկ հայկական կողմից` Կասպրշիկի գրասենյակի համակարգող Պիտեր Քին և գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն: