Ով կփոխարինի Տիգրան Ուրիխանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է խոսնակի պաշտոնից: Armlur.am-ը տեղեկացավ, որ նրա փոխարեն ԲՀԿ խոսնակի պաշտոնում նշանակվելու է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

Վերջինս սոցցանցի իր էջում գրառում է կատարել այդ առթիվ.«Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք իմ գործընկեր Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնից։ Կուսակցության նորընտիր ղեկավարության կողմից այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է ինձ։ Ես հասկանում եմ, որ կուսակցության համար այս դժվարին ժամանակահատվածում իրոք բարդ և պատասխանատու աշխատանք է սպասվում, սակայն պատրաստ եմ աշխատել։ Շնորհակալ եմ Նաիրա Զոհրաբյանին և մյուս գործընկերներիս վստահության համար, շնորհակալ եմ Տիգրան Ուրիխանյանին կատարված հսկայածավալ աշխատանքի համար, շնորհակալ եմ նաև արդեն ստացվող շնորհավորանքների համար։
Հուսով եմ նաև, որ մեր լրագրող գործընկերները այսուհետ կտարածեն միայն հավաստի տեղեկատվություն կուսակցության պատասխանատու անձանց և անձամբ իմ հետ ճշտելուց հետո, որպեսզի մեր աշխատանքը լինի արգասաբեր և արդյունավետ, քան զբաղվենք հրապարակվող լուրերի հերքմամբ»:

Նաև հավելենք, որ երեկ` ԲՀԿ համագումարից հետո, երբ ԲՀԿ անդամները ճեպազրույց ունեցան, Տիգրան Ուրիխանյանը կեսից հեռացավ, իսկ Վահան Բաբայանն էլ հանդես եկավ ամփոփիչ խոսքով:




Լրահոս