
Երևանի ավագանու ԲՀԿ անդամները հանգիստ շարունակում են իրենց աշխատանքը: Armlur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը:
Նա հայտնեց, որ ավագանու անդամներից որևէ մեկն այս պահին ԲՀԿ-ից դուրս գալու դիմում չի գրել, իրենց մոտ ամեն ինչ նորմալ է և շարունակում են բնականոն աշխատանքը:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունից հետո շատ ԲՀԿ-ական քաղաքապետեր դուրս են եկել կուսակցությունից: