
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև հանրապետական նշանակության ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի:
Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարներն աշխատանքներ են տանում` ճանապարհից քարերի մաքրման և երթևեկության վերականգնման ուղղությամբ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն