
Մայրական սիրո հրաշք է ի ցույց դրել Թեմ անունով կատուն, որն ապրում է Թաիլանդի բուդդիստական մենաստաններից մեկում: Կատուն, որը վերջերս ձագեր է ունեցել, իր ընտանիք է ընդունել դեն նետված շան ձագին:
Մենաստանի վանահայրը, ով պահում է կատվին, չգիտի, թե որտեղից է հայտնվել շան ձագը: Պարզապես օրերից մի օր վանականները 3 կատուների կողքին տուփում հայտնաբերել են նաև շան ձագին: Նրա խոսքերով՝ Թեմը շան ձագին այնպես է վերաբերում, ինչպես իր սեփական ձագերին. նրան կերակրում է իր կաթով ու խնամում: Այս անսովոր ընտանիքի մասին տեղեկությունները հայտնվել են Bangkok Post-ում:
Ուշագրավ է, որ վանականները շուն չեն պահում, շներ չեն ապրում նաև հարևանությամբ: Հավանաբար, կատուն ինքն է ինչ-որ տեղից բերել շան ձագին: