Եվս մեկ պատգամավոր լքեց ԲՀԿ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

« «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում իմ հետագա անդամակցության դադարեցումը չունի ոչ մի քաղաքական դրդապատճառ, պարզապես քաղաքական զարգացումների արդյունքում իմ հետագա քայլերը կշարունակեմ խմբակցությունում, սակայն ոչ կուսակցության կազմում: Մարդկային իմ տեսակը ճանաչողները գիտեն և կհասկանան ինձ: Շարունակելու եմ իմ կողմից որդեգրած ավանդույթը` մշտապես լինելու եմ իմ բազմահազար ընտրողների կողքին, քանի որ նրանց վստահության քվեի կրողն եմ, իսկ որպես անկախ պատգամավոր լինելու եմ Հայաստանի Հանրապետության առաջընթացին և զարգացմանը ուղված ամեն մի քայլի կրող»:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի համագհումարից հետո կուսակցության շարքերը լքել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Կուսակցությունից հեռանալու դիմում են ներկայացրել Նոր Հաճնի և Բյուրեղավանի քաղաքապետերը, ինչպես նաև Գյումրիի մանկավարժականի ռեկտորը:

Նշենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Սիսիանի քաղաքապետը ևս կլքի ԲՀԿ-ն:

 




Լրահոս