ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է Թալինի հիվանդանոց: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BirthLink» ՀԿ-ի` համատեղ իրականացվող ծրագրի շնորհիվ հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքը համալրվել է նորածնային խնամքի բարձրակարգ սարքավորումներով` շարժական տաքացուցիչ, ֆոտոթերապիայի սարք, ներարկման մխոցներ, պուլսօքսիմետր, տաքացվող ներքնակ, hրատապ իրավիճակների համար նախատեսված պայուսակ, և այլն: Սարքավորումներն առանձնահատուկ կարևորություն ունեն բարդ հղիության կամ վաղաժամ ծննդաբերության հետևանքով, որոշակի խնդիրներով լույս աշխարհ եկած փոքրիկներին համալիր աջակցություն ցուցաբերելու հարցում:
«Կան նախագծեր, որոնք կարևոր են ոչ միայն ռազմավարական, հեռանկարային տեսանկյունից, այլև անհատական գոհունակության զգացում են պարգևում` բարի գործի մասնակից լինելու առումով: Անհնար է անտարբեր մնալ կյանքի համար պայքարող այս փոքրիկներին տեսնելիս: Այդ պատճառով մեր ընկերությունը ցանկացավ ջերմության և վստահության մի մասնիկ փոխանցել նրանց` տրամադրելով կենսական նշանակության սարքավումներ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Բրիտանական «BirthLink» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում, 2015 թվականին գերժամանակակից սարքավորումներով կապահովվի 14 ծննդատուն` ներառելով Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու մարզերն ու մայրաքաղաքը:
2008թ.-ից մեկնարկած ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս հատկացրել է շուրջ 535 միլիոն դրամ: