
Հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի մայրը չի համբերել և հուզված պատմել է իրենց ծանոթներից մեկին այն մասին, որ իր աղջիկը հղի է:
Էնիստոնը պատրաստվում է ամուսնանալ իր սիրեցյալի` Ջասթին Տերուի հետ: Ջենիֆեր Էնիսթոնը ընդունել է Ջասթին Տերուի կողմից արված ամուսնության առաջարկը հենց նրա ծննդյան օրը` դրանով ինքնատիպ նվեր մատուցելով նրան:
Հարսանիքը տեղի կունենա Մեքսիկայում` ամենամոտ ընկերների մասնակցությամբ, ինչպես որ միշտ երազել է Ջենիֆերը: