«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն ազատ է արձակել ասորի քրիստոնյաների, ովքեր գերեվարվել էին փետրվար ամսի վերջին Սիրիայի Թել-Թամեր բնակավայրում: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների հետևման մոնիթորինգի սիրիական կենտրոնը:
Նշվում է, որ ԻՊ «այսօրվա ուրբաթօրյա կեսօրյա աղոթքից հետո ազատ են արձակել բոլոր ասորիներին»: Ասորական համայնքի ներկայացուցիչները հաստատել են սույն փաստը. ընդգծվում է, որ «նրանք դեռևս դուրս չեն եկել Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից»:
Կենտրոնը չի նշում, թե արդյոք ծայրահեղականների մոտ գերեվարված բոլոր ասորիններն են ազատություն ստացել: