Գերմանիայից ոչ մի պաշտոնյա ներկա չի գտնվի ՀՀ-ում ապրիլի 24-ին. Deutsche Welle

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես գրում է գերմանական Deutsche Welle-ն, Գերմանիայի խորհրդարանը պլանավորում է քննարկումներ անցկացնել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ:

Նշվում է, որ այս պահին Գերմանիայում քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե ով է ներկայացնելու Գերմանիան Երևանում ապրիլի 24-ին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է պարբերականը, ցայսօր Գերմանիայի ԱԳՆ-ն պնդում է, որ իրենք դեռ քննարկում են այն հարցը, թե պաշտոնական անձանցից ով է մեկնելու Հայաստան։ Նշվում է, որ հնարավոր է՝ Գերմանիայից ոչ մի պաշտոնատար անձ ներկա չգտնվի` բացի Հայաստանում Գերմանիայի դեսպանից:

Պատմաբան Յուրգեն Գոթշլիխն այս փաստը սկանդալ է անվանել՝ հակադրելով Ֆրանսիայի հետ, որի նախագահն այդ օրը լինելու է Երևանում:




Լրահոս