
Օգոստոսի 29-ին, ժամը 15.12-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.40-ի սահմաններում Սեւանա լճի ,Ծովինարե լողափի մոտակայքում բախվել են “Բոմբորդիր” մակնիշի մոտորանավակները, ինչի հետեւանքով Սեւան քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի, 25-ամյա Ամիո Ալլի խանին: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: