Գյումրիի ԲՀԿ կառույցները փակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր ներկայացնել ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով հանդիսանում էր Շիրակի մարզի ԲՀԿ կառույցի ղեկավարը:

Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ արդեն փակ են Գյումրիի ԲՀԿ շտաբները, իսկ աշխատակիցներն էլ ազատվում աշխատանքից:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի համագումարից հետո կուսակցության շարքերը լքել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և պատգամավոր Բազմասեր Առաքելյանը: Կուսակցությունից հեռանալու դիմում են ներկայացրել Նոր Հաճնի և Բյուրեղավանի քաղաքապետերը, ինչպես նաև Գյումրիի մանկավարժականի ռեկտորը:

Նշենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Սիսիանի քաղաքապետը ևս կլքի ԲՀԿ-ն:




Լրահոս