Եվրոպական Միությունը Հայաստանին 60 մլն եվրո կտրամադրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եվրամիությունը Հայաստանին 60 միլիոն եվրո կտրամադրի` երկրում դատաիրավական բարեփոխումների, տնտեսական համագործակցության և ԵՄ-ի ու Հայաստանի միջև համաձայնագրերի համար, տեղեկացնում է “Ազատություն” ռադիոկայանը:
 
Նոր աջակցությունը ներառում է ազգային կարևոր հաստատությունների համար վերապատրաստման հնարավորություններ, փորձագիտական խորհուրդներ, իրավաբանների, դատավորների և դատախազների դպրոցների հիմնում, ինչն իր վերջնական արդյունքում պետք է ստեղծի անկախ, թափանցիկ արդարադատություն, որը պետք է ծառայի հայ ժողովրդին:
 
Տրամադրվող ֆինանսական աջակցության մի մասը կուղղվի նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու, ինչպես նաև վիզային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի իրականացմանը:
 
Հարավային Կովկասից Արևելյան գործընկերության մեկ այլ երկրի` Վրաստանին նույնպես Եվրամիությունը 60 միլիոն եվրո կտրամադրի, որը գյուղատնտեսության արդիականացմանն ու սննդի անվտանգությանն է ուղղված լինելու:
 
Ադրբեջանը Եվրամիությունից ավելի քիչ ֆինանսական աջակցություն կստանա` 19.5 միլիոն եվրո, որը կուղղվի արդարադատության և միգրացիայի ոլորտներին:




Լրահոս