Մահվան ելքով վրաերթ Վանաձոր-Վրաստանի Հանրապետության ավտոճանապարհին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ` օգոստոսի 28-ին, ժամը 18:30-ի սահմաններում, Վանաձոր-Վրաստանի Հանրապետություն ավտոճանապարհի 78-րդ կմ-ին Արմավիր քաղաքի բնակիչ`30-ամյա Աշոտ Սաֆարյանը, վարելով “Ֆորդ Տրանզիտ” մակնիշի 30 ՕԼ 454 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ձախ, ապա` բախվել Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ` 63-ամյա Սարգիս Ավագյանի կողմից շահագործվող “ՎԱԶ 2106” մակնիշի 15 ՕՏ 598 համարանիշի` կայանված ավտոմեքենայի բացված վիճակում գտնվող դռանը, ինչի արդյուքնում վրաերթի է ենթարկել մրգեր վաճառող`Արճիս գյուղի բնակիչ, 57-ամյա Մելինե Ավագյանին: 
Վրաերթ-վթարը կատարելուց հետո վարորդը բախվել է չգործող բենզալցակայանի սյանը և վիրավորին թողնելով անօգնական, հեռացել է դեպքի վայրից: Իսկ Մ.Ավագյանը, զույգ ոտքերի վնասվածքային ամպուտացիա ախորոշմամբ, տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: 
Գ. Շամշյանը հայտնում է, որ գիշերը` ժամը 23-ի սահմաններում, Մ. Ավագյանը հիվանդանոցում մահացել է: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ` Ա. Սաֆարյանին հայտնաբերելու համար:  Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Նոյեմնբերյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը:
Լուսանկարները՝ Գ. Շամշյանի




Լրահոս