Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ ու 235 հոդվածի առաջին մասերով (Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը): Նրա նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել է հետախուզում: Այդ մասին ևևՓաստինֆոևև գործակալության ունեցած տեղեկությունները հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովա և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող ևևՀրաշքների աշխարհևև սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն: Վիճաբանողները, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ` ծեծի են ենթարկել միմյանց, հայհոյել, կրակոցներ արձակել:
Նախաքննության ունեցած տվյալներով` վիճաբանությանը մասնակցել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանն ու քաղաքի ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը` իրենց ընկերների հետ:
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս