
Այսօր ՀՀ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավորներն Ազգային Ժողովում շրջանառության մեջ են դրել “Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք “Ժառանգության” տարածած հաղորդագրությունից: Նախագծով առաջարկվում է համապետական ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ընձեռել նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող կամ բնակվող ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին: