Իրինա Ալեգրովան պարզաբանում է, թե ինչու է համերգը չեղյալ հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը գրել էր, այսօր Երևանում պետք է կայանար ռուս երգչուհի Իրինա Ալեգրովայի մենահամերգը, որը  սկսվելուց րոպեներ առաջ չեղյալ հայտարարվեց:

Ալեգրովան քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ.

«Ես այստեղ եմ՝ Երեւանում, եւ արել եմ ամեն ինչ, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքներն ավելի ուժեղ գտնվեցին: Ես վատառողջ եմ եւ չեմ կարող այսպես բեմ բարձրանալ: Հայցում եմ ձեր բոլորի ներողամտությունը»,-ասել է երգչուհին՝ ավելացնելով, որ համերգը կկայանա ուղիղ մեկ ամսից՝ ապրիլի 6-ին, նույն վայրում եւ նույն ժամին:

«Խնդրում եմ համերգին ներկայանալ նույն տոմսերով»:




Լրահոս