Ալեքսանդր Գրիգորյանը Ստանիսլավսկու անվան թատրոնը բիզնես կենտրոնի է վերածել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանը թատրոնը «վերածել» է բիզնես-կենտրոնի: Բանն այն է, որ Ա. Գրիգորյանի ընտանիքի անդամները թատրոնի շենքում սկսել են տարբեր բնույթի բիզնես-գործունեություն ծավալել:

Նրա փեսան` Էրվին Ամիրյանը, թատրոնի շենքում սառույցի արտադրություն է հիմնել: Իսկ Գրիգորյանի դուստրը՝ Նորա Գրիգորյանը, «7th heaven» անվամբ հարսանյաց սրահ է բացել թատրոնի հարակից տարածքում: Այդ ամենին էլ «հետեւում» է Ալեքսանդր Գրիգորյանի կինը՝ Տոմա Գրիգորյանը: Ա. Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ բիզնես-գործունեություն չեն սկսել, բայց նպատակ ունեն եւ թույլտվության համար պատրաստվում են դիմել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Թերեւս կասկածից վեր է, որ Հ. Պողոսյանը կտա իր համաձայնությունը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս