Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրեն քաղաքի տիրակալ է պատկերացնում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին շրջանում Մարգարյանն իր ընկերներին քաղաքի տարբեր հատվածներում հողեր է հատկացնում, բնականաբար՝ չնչին գներով: «Դուք նայե՛ք, ընտրե՛ք՝ որ հատվածն եք ուզում, ես տալիս եմ»,-մոտավորապես այսպիսի առաջարկ է արել Մարգարյանը մի քանի թաղային հեղինակությունների: Մեկնաբանություններ ստանալու համար դիմեցինք Երեւանի քաղաքապետարան, որտեղից ըստ էության չհերքեցին լուրը՝ պարզաբանելով. ««Պետության եւ համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման» կարգի պահանջների համաձայն՝ Երեւան քաղաքում համայնքի սեփականությունը հանդիսացող հողատարածքները հատկացվում են աճուրդով կամ մրցութային կարգով: Երեւանի քաղաքապետարանում կազմակերպվող համապատասխան մրցույթների կամ աճուրդների վերաբերյալ տեղեկություններ տպագրվում են մամուլում, տեղադրվում են քաղաքապետարանի ինտերնետային կայքում եւ առանձին դեպքերում տրվում են հայտարարություններ հեռուստատեսությամբ»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ