Որ գաք, լավ չի լինի. գյումրեցի քրեական հեղինակությունները` «100 ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամներին. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած «100 ամյակն առանց ռեժիմի» շարժման ավտոերթը դեպի Գյումրի, որը կայանալու է այսօր, փորձ է արվում խոչընդոտել: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Հիմնադիր Խորհրդարանի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

Նա մեզ պատմեց, որ վերջին օրերին միջնորդավորված ձևով իրենց հետ են կապվում քրեական հեղինակություններ ու հորդորում ավտոերթով Գյումրի չգնալ: «Առայժմ անունների մասին չենք նշում, քրեական աշխարհի անդամներ են ու ասում են մի եկեք Գյումրի, ճիշտ չի գալը, լավ կլինի չգաք, որ գաք, լավ չի լինի: Այս տիպի բաներ ու առանց հիմնավորման»,-պատմելով խոչընդոտների մասին ասաց Ավետիսյանը: Անկախ սրանից ըստ Ավետիսյանի, ավտոերթը դեպի Գյումրի կայանալու է, ու իրենք այսօր ժամը 16:00-ին Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ կհանդիպեն քաղաքացիների հետ: Ավտոերթին կմասնակցի նաև Ժիրայր Սեֆիլյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս