Ում և որքան գումար էր պարտք ինքնասպան եղած հայտնի գործարարը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2015 թվականի փետրվարի 16-ին իր առանձնատանը ինքնասպան եղած գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի գործով կրքերը դեռ չեն հանդարտվում: «Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգում մի խումբ քաղաքացիներ եւ փորձում են հասկանալ, թե ինչ է լինելու իրենց գնած բնակարանների ճակատագիրը: Ավելին՝ մենք պարզեցինք, որ դեռեւս 2014թ մի խումբ քաղաքացիներ եւ ընկերություններ դատական հայցեր են ներկայացրել գործարարի դեմ, որոնցից մի մասով վճիռները հրապարակվել են, եւ գործարարը պետք է վճարեր քաղաքացիներին կամ ընկերություններին հասանելիք գումարը:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ մինչ ինքնասպան լինելը Աբրամ Ամիրխանյանը նամակ էր գրել եւ այն տվել էր իր տան աշխատողներին, որ անպայման փոխանցեն փաստաբանին կամ բարեկամներից որեւէ մեկին: Ամենայն հավանականությամբ գործարարն այդ նամակում նշել էր այն  բարձրաստիճան պաշտոնյաների անունները, որոնք դարձել էին իր սնանկացման պատճառը: Հիշեցնենք՝ Աբրամ Ամիրխանյանը Երեւանի «ամենայուղոտ» հատվածներում էլիտար շենքեր էր կառուցում ու վաճառում: Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկերը, Չարենցի, Խանջյան փողոցների վրա գտնվող առանձին բազմաբնակարան շենքերը, Աճառյան փողոցի նորակառույց, շքեղ հյուրանոցային համալիրը եւ այլ շինություններ պատկանում էին նրան:

Ամիրխանյանի կողմից կառուցված, Սայաթ-Նովա 40 հասցեում բնակարաններ են գնել, օրինակ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը, Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, երգիչ Արման Հովհաննիսյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ ու պատգամավորներ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս