«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Հայաստանում գոյություն ունի «Մեր տունը Հայաստանն է» անունով կուսակցություն: Վերջինս հրապարակել է իր՝ 2014 թվականի գործունեության, կամ ավելի ճիշտ կլինի ասել, չգործելու փաստն արձանագրող տարեկան հաշվետվությունը: Ըստ փաստաթղթի` նշված կուսակցությունը 2014 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական մուտքեր եւ ելքեր չի ունեցել: Կուսակցությունը նախորդ տարվա ընթացքում շարժական եւ անշարժ գույք եւս չի ունեցել: Մի խոսքով՝ զրո շարժ եւ վերջ: Սակայն պարզվում է` «Մեր տունը Հայաստանն է»-ն, որը մինչ օրս ոչ մի անգամ ընտրությունների չի մասնակցել եւ ընդհանրապես իր գոյության մասին զգացնել չի տվել, բավականին հին կուսակցություն է, պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ այն ստեղծվել է հեռավոր՝ 2004 թվականին: Որպես հիմնադիրներ նշված են Վաչագան Չիբուխչյան, Կոստան Կոստանյան, Էդուարդ Բաշրաթյան, Նաիրա Երեմյան եւ Աշոտ Բաղդասարյան»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: