Գալուստ Սահակյանի պարգևատրումները գաղտնի՞ են պահվում. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 8-ի առթիվ երեկ Աժ պատվո մեդալով պարգևատրել է Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակցուհու: Միայն թե, Գ.Սահակյանի այս քայլը գաղտնի են պահում, այդ մասին չկա որևէ տեղեկատվություն Աժ՝ կայքում: Երեկ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել էր լուսանկար, թե ինչպես է Գալուստ Սահակյանը պարգևատրում քաղաքապետարանի աշխատակցուհիներից Մարիա Բարաղամյանին, բայց կարճ ժամանակ անց՝ հեռացրել դրանք»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս